Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ ԱԱԽ ավագ տնօրենին (տեսանյութ)

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին:

Հանդիպման օրակարգում էին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցների ուշադրության կենտոնում էին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք զարգացումներ: