Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյան վոլեյբոլ. Հայաստանը հաղթեց Թուրքիա-2-ին, սակայն պարտվեց Ռուսաստան-1-ին

Սպորտ
a1voleybol-16.02.

Վրաստանի Բակուրիանի բարձրլեռնային քաղաքում անցկացվում է ձյան վոլեյբոլի Եվրոպայի տուրը՝ «Snow Volleyball Euro tour 2019»-ը, որին մասնակցում նաեւ Հայաստանի հավաքականը:   Մեկնարկային խաղում մեր քառյակը (Անդրէ Սիմոն, Աշոտ Բալաբեկյան, Խաչատուր Ասմարյան, Սամվել Ղասաբօղլյան) 2:0 հաշվով հաղթեց Թուրքիայի 2-րդ թիմին: Հաջորդ փուլում Հայաստանի հավաքականը նույն հաշվով արդեն պարտվեց Ռուսաստանի 1-ին թիմին։   Մեր վոլեյբոլիստները պայքարը կշարունակեն սփոփման մրցաշարում: Բոլորին հաղթելու դեպքում մերոնք կմտնեն կիսաեզրափակիչ: Հայաստանի առաջին մրցակիցը Վրաստանի 2-րդ թիմն է:   Այս մրցաշարի հաջողակները Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում միանգամից հանդես կգան հիմնական մրցաշարում: