Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սորոսի ֆինանսավորած ծրագրի տևողությունը լինելու է 1 տարի. «Ռեստարտ»

Հասարակություն
restart

«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունն անդրադարձել է Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվելու տեղեկությանը։ «Ռեստարտ» քաղաքացիական-ուսանողական նախաձեռնության հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Պետրոսյանը նշում է, որ 2017 թվականին սկսված «Տարկետում լինելու ա» նախաձեռնությունից մինչև 2018-ի հուլիսի 17-ը «Ռեստարտ»-ի գործունեությունը ամբողջովին տեղի է ունեցել ուսանողների և իրենց օգնող դասախոսների ֆինանսական օժանդակությամբ։ «Մասնավորապես տարկետման նախաձեռնության ժամանակ մենք ունեցել ենք 40 հազար դրամ»,- ընդգծում է Պետրոսյանը։ Նա նշում է նաև, որ «Ռեստարտ»-ի գործունեության ընթացքում որևէ ֆինասական միջոց չեն ունեցել, և ֆինասավորումը տեղի է ունեցել նախաձեռնության անդամ ուսանողների միջոցներով։ Իսկ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների օրերին չեն ներգարվվել որպես խումբ, այլ՝ որպես առանձին ուսանողներ։ «Ռեստարտի» անդամը նշում է այն հանգամանքը, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի, ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՊՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ «Ռեստարտ»-ը հաջողել է օրենքի շրջանակներում ունենալ որոշում, որի հետևանքով շուրջ 140 ուսանող ստացել է տարկետում։ «Ռեստարտի» անդամ Յուրի Ավագյանը առանձնացնում է երկու կետ, որոնք ընդգծում են «Ռեստարտ»-ի ներկայիս գործունեության պատճառները. առաջինը՝ նախկին իշխանություններին սպասարկող կառույցների, կազմակերպությունների, անհատների գոյությունն էր համալսարանի ներսում, իսկ երկրորդը՝ բուհերի ֆինանսական քաղաքականությունը՝ ֆինանսական չարաշահումներ, կոռուպցիա։     2018-ի հուլիսի 1-ից «Ռեստարտ» նախաձեռնությունը դիմել է «Եվրոպական նվիրատվություն  ժողովրդավարության համար»/«European endowment for democracy» կազմակերպությանը դրամաշնորհի (գրանտ) համար։ Ռեստարտի անդամի խոսքով՝ դրամաշնորհի օգտագործմամբ ձեռք են բերել գրասենյակ, գույք և 3 աշխատատեղ ունենալու հնարավորություն։ «Ռեստարտը» նաև կայք է հիմնադրել, ինչպես նաև խոսվում է թերթ տպագրելու մասին։ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կողմից տրված դրամաշնորհի հետ կապված Յուրի Ավագյանը նշեց, որ բուհերի ֆինանսական քաղաքականությունը միջազգային փորձի օրինակով ուսումնասիրելու համար են ստացել։ «ԲՀՀ»-ի կողմից ֆինանսավորված ծրագրի տևողությունը լինելու է 1 տարի։ Ծրագրի ղեկավարը լինելու է Յուրի Ավագյանը։ Ծրագիրը համաձայնեցվելու է կրթության փորձագետների հետ։