Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են (տեսանյութ)

Քաղաքականություն
mnacakanyan-Lavrov

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին ու ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:  «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի կարևորությունը: Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների մթնոլորտում քննարկվել են երկկողմ գործակցության, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- նշված է հաղորդագրությունում: