Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտյալը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Հասարակություն
cmah

    Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը  հայտնում  է, որ մեկն է եղել այն դատապարտյալներից, որը դիմել է ներման խնդրագրով։  Նա  չգիտի՝ որն է  պատճառը, որ իրեն  մերժել են. «Այո,  ներման խնդրագիր գրել եմ, իսկ թե ինչու են մերժել . դրա պատասխանը միմիայն կարող է տալ վարչապետը»։ Սկզբում մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտված  Ստեփան Գրիգորյանն  ասում է՝ կրկին դիմելու է ներման խնդրագրով, քանի որ իրապես զղջացել է.   « Ովքեր,  որ  արդեն  20  և  ավել  տարիներ  պատիժ  են  կրում   այս  դժոխքում,  ունեն  դրական  և  օրինակելի  բնութագրեր,  պետք  է  ժամ  առաջ  դուրս  գան  այստեղից»։  Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ուշադրությունը  բեւեռում է  ցմահ  դատապարտյալների  խնդիրներին՝  դիմելով նրան. «Նոր  Հայաստանում  արդարադատություն  և  անվերապահ  արդարություն  հաստատելու  համար,  պետք  է  համակողմանի  և  արագ  անդրադառնաք  ցմահ  դատապարտյալների  ազատ  արձակման  խնդրի  լուծմանը`  ցուցաբերելով  նաև  զուտ  անհատական  մոտեցում,  հատկապես  ներման  խնդրագրով   Ձեզ  դիմած  դատապարտյալների  նկատմամբ»։ 24 տարի  բանտում  գտնվող Ստեփան  Գրիգորյանը վստահ է, որ  ազատության մեջ կլիներ, եթե   Ռոբերտ Քոչարյանի հայտնի հրամանագիրը չլիներ, երբ մահապատիժը փոխարինվեց  ցմահ ազատազրկմամբ։      Ռոբերտ Քոչարյանն այդպիսի հրամանագիր ստարագրեց, երբ մեր երկրում  2003թ  վերացվեց մահապատիժը՝ ԵԽ-ին անդամակցելուց հետո։   Հիշեցնենք, որ 1991թ-ից   Հայաստանում  մահապատիժը չէր կիրառվել, եւ   մահապատժի դատապարտվածները   հավատացած էին, որ  15 տարի անց կհայտնվեին ազատության մեջ։