Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յունիոր-Սեւան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել

Սպորտ
a1sevan-16.02.

Ֆուտբոլի Հայաստանի 1-ին խմբի առաջատար «Յունիոր-Սեւան» ակումբը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում:  «Հարգելի ֆուտբոլասերներ, ձմեռային դադարից հետո՝ հունվարի 20-ից սկսել ենք մեր մարզումները և նախապատրաստությունը առաջնության 2-րդ հատվածին: Թիմը ամենօրյա ռեժիմով մարզվում է Ձորաղբյուրի մարզահամալիրում: «Յունիոր-Սևան»-ում այս ընթացքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Դադարեցվել է համագործակցությունը ռուսական «Լիգա սպորտա» ընկերության հետ, որին պատկանում է «Յունիոր» միջազգային ֆուտբոլային դպրոցների ցանցը: Համագործակցության դադարեցումը պայմանավորված է ռուսական ընկերության գործունեության վեկտորի փոփոխությամբ, որի արդյունքում «Յունիոր» միջազգային ֆուտբոլային դպրոցների ցանցը միավորվել է Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ: Սակայն չնայած առաջացած դժվարություններին, ակումբը շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ ակումբի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ: Փոփոխության արդյունքում դադարեցվել է համագործակծությունը նաև թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Գերասիմեցի և դարպասապահների մարզիչ Եվգենի Կրանատովի հետ։ Ակումբը շնորհակալություն է հայտնել վերջիններին՝ ակումբի ստեղծման և կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար և մաղթել հետագա հաջողություններ: Թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ղուլինյանը: Շուտով կհայտնենք, թե ովքեր են համալրելու մեր մարզչական շտաբը: Փոխադարձ համաձայնությամբ խզվել են նաև պայմանագրերը խաղացողներ Յարոսլավ Շատալինի, Իգոր Չեմինավայի, Միխայիլ Գուբանովի, Եգոր Սիսուևի, Նիկիտա Շումեյկոյի, Վահագն Գրիգորյանի և Ռոբերտ Սանամյանի հետ: Ակումբը նրանց նույնպես շնորհակալություն է հայտնում և մաղթում հետագա հաջողություններ։ Այժմ թիմում մոտ 20 ֆուտբոլիստներ փորձաշրջան են անցնում և շուտով կհայտնենք, թե ում հետ են կնքվելու պայմանագրեր»: Նշենք, որ «Յունիոր-Սեւանը» Հայաստանի 1-ին խմբի աշնանային փուլից հետո վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կայացած 18 խաղում թիմը տարել է 17 հաղթանակ, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի եւ վաստակել 52 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Երեւանը» հետ է մնում 10 միավորով: