Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոմայի» 19-ամյա ֆուտբոլիստը նախատել է մորը

Սպորտ
a1franceska-1

Իտալական «Ռոմայի» 19-ամյա կիսապաշտպան Նիկոլո Ձանոլյոն ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Պորտոյին» երկու գոլ խփելուց հետո հայտնվել է անցանկալի իրավիճակում: Պատճառն այն է, որ նրա մայրը՝ Ֆրանչեսկա Կոստան, բավականին ակտիվ է սոցցանցերում եւ անընդհատ լուսանկարներ է տեղադրում իր իստագրամում: Դա հետաքրքրել է լրատվամիջոցներին, որոնք սկսել են հրապարակել այդ լուսանկարները: Ինչպես նշում է Corriere della Sera-ն, պատանի ֆուտբոլիստին դուրս չի գալիս իր մոր նման հակումը: Եւ ահա, Նիկոլո Ձանոլյոն իր անձնական էջում վերջերս այսպիսի գրառում է կատարել. «Մայրիկ, մի տեղադրիր այդ լուսանկարները: Ինչու ես շուրթերիդ նման տեսք տալիս: Դու արդեն 40 տարեկան ես»: Հավելենք, որ այդ թեմային անդրադարձել է նաեւ «Ռոմա» ակումբը, որի ղեկավարները Ֆրանչեսկա Կոստային նույնպես խորհուրդ են տվել քիչ նկարներ տեղադրել իստագրամում, որպեսզի որդին իրեն ավելի հանգիստ զգա: