Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրան-ԱՄՆ հակամարտությունն անսպասելի չէր. մասնագետներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sergey-sergey

Իրանագետ Ահարոն Վարդանյանը զարմանալի չի համարում Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը։

Ամերիկյան կողմը Իրանին փորձում է դուրս մղել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներից։

Իրանագետ Նվեր Դավթյան նշում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքան կոնտեքստում։

Ըստ Դավթյանի՝ սրացումը պայմանավորված է ԱՄՆ-ի տնտեսական, ռազմական քաղաքականության հետևանքով։

Իրանը Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում ռազմական մասնակցությունը ցույց տվեց, որ Իրանը տարածաշրջանում հավասարակշռության պահպանման հենակետերից մեկն է։

Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում ռազմական մասնակցությունը ցույց տվեց, որ Իրանը տարածաշրջանում հավասարակշռության պահպանման հենակետերից մեկն է։

Նվեր Դավթյանը հայ-իրանական հարաբերություններում գործընթացների զարգացումը դանդաղ է ընթանում և նշում, որ Իրանը և Հայաստանը պետք երկխոսեն տնտեսական հարաբերությունների շուրջ։

«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ընդլայնումը պետք է պայմանավորված լինի բիզնես կապերի հաստատմամբ, բիզնեսի ոլորտի մասնագետների փոխճանաչողությամբ։

Բացի բիզնես ոլորտի փոխճանաչողությունից՝ ԱՄՆ-ի հայտարարած պատժամիջոցների պարագան հաշվի առնելով նույնպես պետք է քննարկումներ լինեն»։

Դավթյանը նշում է, որ տարածաշրջանում ազդեցիկ պետություններին պետք է համոզել, որ հայ-իրանական հարաբերությունը ուղղված չեն որևէ երրորդ պետության դեմ։