Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսական հեղափոխությունը տեսանելի չէ. քաղաքագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
iranaget

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Մելիքյանի կարծիքով դեկտեմբերին գրանցված 6,4 տոկոս տնտեսական աճը լավ է։

Մետաղական արդյունաբերության մեջ, գյուղատնտեսության մեջ անկում է տեղի ունեցել։

Իսկ գյուղատնտեսության նախարարության վերացումն արդեն իսկ նախանշում է, որ գյուղոլորտում հետագա զարգացումները հարցականի տակ են։

Միքայելյանի համար տարակուսելի է այն հանգամանքը, որ կառավարության ծրագրում տեղ գտած մոտ 450 կետերում ժամկետները բացակայում են, այսինքն՝ չկան այն ամսաթվերը, թե մինչև երբ է ինչ-որ բան իրագործված լինելու։

Ներառական տնտեսական աճի բնագավառում Միքայելյանը 3 խնդիր է տեսնում։ Հարկային տոկոսադրույքի համահարթեցման պարագայում անհավասարությունը կաճի, քանի որ աղքատ և հարուստ նույն չափով հարկերը կվճարեն։

Հարկային նոր օրենսգրքի ընդունման հետևանքը կլինի սոցիալական անհավասարության խորացումը։

«Մենք չենք տեսնում այն տնտեսական հեղափոխությունը, որ հռչակվել է», - շեշտեց քաղաքագետը։

Համեմատելով Կարեն Կարապետյանի ծրագրի հետ, Հրանտ Միքայելյանը նշում է, որ նախորդ կառավարության ծրագրում կար 1100 կետ և այդ ծրագրում շատ դեպքերում աշխատանքների կատարման ժամկետները նշված են եղել։

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, քաղաքագետը ֆիքսում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ համեմատած տնտեսական վարկանիշը բարձրացրել է և դա վտանգավոր է տարածաշրջանում բալանսի պահպանման տեսանկյունից։

Փաշինյանի կառավարությունն այս համատեքստում, ըստ քաղաքագետի, անելիք ունի։

Իսկ եթե կառավարությունը 5 տոկոսի տնտեսական աճն ապահովի, ապա դա լավ արդյունք կլինի։

«Եթե հաջորդ տարի, հաջորդ տարիներին գյուղատնտեսությիւնում աշխատանքներ տարվեն, ապա 5 տոկոս տնտեսական աճը հնարավոր կլինի ապահովել», - եզրափակեց նա։

Խոսելով կոռուպցիայի մասին՝ Հրանտ Միքայելյանը անհնար է համարում 30 միլիարդ դրամի վերադարձը, մանավանդ օֆշորային գոտուց։