Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրապահը պետք է լուծարվի. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

Հասարակություն
sefilyan

Երկրապահ կամավորականների միությունը նախկին ռեժիմի կողմից սկսած ստեղծվել և կատարելագործվել է որպես իր անվանմանը և հանրահռչակած նպատակներին հակառակ գործող կազմակերպություն: Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության փոխարեն՝ սերնդի արժեհամակարգային ու բարոյահոգեբանական խեղում, կամավորական ազատամարտիկի վեհության փոխարեն՝ շահամոլության սերմանում, անարժան կերպարների մատուցմամբ՝ զինվորի ու սպայի վերաբերյալ պատկերացումների աղճատում, վետերանների սոցիալական ապահովության փոխարեն՝ նրանց հաշվին ծաղկող կոռուպցիա, մոբիլիզացիոն մեխանիզմի փոխարեն՝ հանցավոր ռեժիմների ազգադավությունը կոծկող իմիտացիա:  Այս ամենի հետ մեկտեղ՝ այդ կազմակերպությունն ի սկզբանե ծառայել է որպես պետական կարգավիճակ ունեցող ռեպրեսիվ մարմիններին զուգահեռաբար գործող և նրանց լրացնող բռնության գործիք: Հարկ է նաև ընդգծել, որ միությանն անդամագրված շատ ու շատ ազնիվ ազատամարտիկներ պարզապես անտեսված են եղել և առնչություն չեն ունեցել այս ամենի հետ։ Կազմակերպության բոլոր գործառույթները՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն, վետերանների սոցիալական ապահովություն, մոբիլիզացիա, պաշտպանություն և այլն, պետական գործառույթներ են և պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարության միջոցով: Ժամանակն է երկրորդ շնչառություն տալու փոխարեն լուծարելու հանցավոր և ամոթալի կենսագրություն ունեցող Երկրապահ կամավորականների միությունը: Ժիրայր Սեֆիլյան