Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան

Կարևոր լուրեր Հասարակություն
artur-mkrtchyan

Այսօր Արցախի Հանրապետության առաջին ղեկավար Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է. նա կդառնար 60 տարեկան։ Արթուր Մկրտչյանը ծնվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ 1988 թվականի փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց։ Նա անդամագրվեց ՀՅԴ-ին և 1992 թվականի հունվարին ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։ ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագույն պատմության մեջ։ Իսկ ճակատագրի ողբերգականությունը դարձավ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերևս, ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը։  Արթուր Մկրտչյանը սպանվել է 1992-ի ապրիլի 14-ին՝ 33 տարեկան հասակում։