Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ 17 տարի առաջ դրվեց Լիոնել Մեսի ֆենոմենի հիմքը (տեսանյութ)

Սպորտ
a1mesi-1

Աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, ուղիղ 17 տարի առաջ, 2002թ փետրվարի 15-ին, կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը իսպանական «Բարսելոնայի» հետ: Այն ժամանակ նա դեռեւս 14 տարեկան էր:   Անցած 17 տարիների ընթացքում Լիոնել Մեսին դարձել է համաշխարհային ֆուտբոլի գերաստղերից մեկը: Նա 581 գնդակով կատալոնյան ակումբի լավագույն ռմբարկուն է: Արգենտինացին բոլորից շատ գոլերն է խփել Իսպանիայի Լա Լիգայում (404), Էլ Կլասիկոյում (26), բարսելոնական դերբիում (23), առաջնության մեկ խաղաշրջանում (50): Նա ընդհանուր առմամբ դարձել է 43 հեթ-տրիկի հեղինակ, գոլ է խփել 33 անընդմեջ հանդիպումներում: Լիոնել Մեսին օգնել է «Բարսելոնային» նվաճելու 32 մրցանակ, այդ թվում 4 անգամ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթը:   Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ արգենտինացի հարձակվողը «Բարսելոնայի» կենդանի խորհրդանիշն է համարվում, եւ որ նա դեռ երկար ժամանակ կմնա թիմում, այնքան, որքան որ ինքը կամենա: