Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացել է ՀՀ ոստիկանության արագ շախմատի առաջնությունը

Սպորտ
sport-chess-vostikan

Համաձայն ՀՀ ոստիկանության սպորտային միջոցառումների 2019թ օրացույցային պլանի, փետրվարի 13-15-ին անցկացվեց ոստիկանության արագ շախմատի առաջնությունը: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցաշարին մասնակցել են ՀՀ ոստիկանության 20 ստորաբաժանումների եւ Արցախի ոստիկանության հավաքական թիմերը: Անհատական մրցապայքարում 1-3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Նորայր Միրզոյանը, Իշխան Հակոբյանը եւ Արմենակ Գեւորգյանը: Թիմային հաշվարկով հաղթանակ է տարել ԵՔՎ-ի թիմը: Մրցանակային մյուս տեղերը զբաղեցրել են Կրթահամալիր եւ ՊՊԾ գունդը: