Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

էլեկտրոնային բիզնեսը լուրջ խնդիր է հայկական բիզնեսի համար. Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)

Տնտեսություն
sam

Էլեկտրոնային Կոմերցիայի և կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ էլեկտրոնային բիզնեսը լուրջ խնդիր է հայկական բիզնեսի համար, քանի որ արտաքին արտադրողների մրցակցությունը ավելի մեծ է ներքին շուկայի համեմատ։ Նրա կարծիքով, որպեսզի առևտրով զբաղվողները կարողանան հեշտությամբ իրենց ապրանքը արտահանեն պետք է մատչելի պայմաններ ստեղծվեն։ «ՕՆԷՔՍ» ընկերության համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենց ընկերությունը ներկրման տասնյակ հազարավոր օնլայն ծառայություններ է իրականացվում տարբեր երկրներից։ Սակայն ցավով նշում է, որ արտահանման հետ կապված խնդիրներ կան՝ հիմնականում արտահանվում են այն ապրանքները, որոնք պատվիրողները հետ են ուղարկում։  Կազմակերպության նախագահը նշում է, որ Հայաստան բեռնատար ինքնաթիռ չի գալիս բեռնատար ինքնաթիռների ավիաընկերությունները ապրանքը բերում են Վրաստան և Հայաստանն էլ այնտեղից է ներկրում, որի արդյունքում էլ շահում էՎրաստանը։ ՊԷԿ վարչարարության մեթոդաբանության ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը նշում է, որ օրենսդրությունը բավարար չափով չի անդրադարձել էլեկտրոնային առևտրին։ Չկան առանձին հարկման ռեժիմներ և դրույքաչափեր։ Ինչպես հարկվում է սովորական առևտուր իրականացնողը, այդպես էլ հարկվում է էլեկտրոնային առևտուրը։ Նա ավելացրեց, որ արտահանման համար Հայաստանը  կաշկանդված է, քանի որ  հանդիսանում է ԵԱՏՄ անդամ պետություն, պարտավոր ենք ենթարկվել մաքսային միությանը։