Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեբրոն, ներիր, բայց դու լավագույնը չես. Աբդուլ Ջաբար

Սպորտ
sport-basketbol-15.02.

Աշխարհահռչակ բասկետբոլիստ Քարիմ Աբդուլ Ջաբարը մասնակցել է այն բանավեճին, որի ժամանակ քննարկել են «Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսին բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստ ճանաչելու հարցը: Նա մասնավորապես ասել է. «Ես հիասթափված եմ, որ Ջեյմսը մասնակցում է այդ երեւակայական խաղին, որի նպատակն է պարզել, որ հատկությունն է գլխավորը՝ թռնելու, թե աննկատ մնալու: Ինձ միշտ հարցնում են այդ մասին, եւ ես միշտ նույն պատասխանն եմ տալիս: Բասկետբոլն այնքան է փոխվել իր գոյության ընթացքում, որ հնարավոր չէ համեմատել տարբեր սերունդների ներկայացուցիչներին: Այնպես որ, Լեբրոն, ներիր, բայց դու չես բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստը, քանի որ դա ավելի շատ առասպելական արարած է, իսկ դրան փնտրելը անիմաստ է», - Newsweek-ին տված զրույցում հայտնել է Քարիմ Աբդուլ Ջաբարը, որը հայտնի է ոչ միայն բասկետբոլի ազգային լիգայում հասած նվաճումներով (ամենաշատ միավորներ վաստակած խաղացող), այլեւ լեգենդար կարատեիստ Բրյուս Լիի հետ կինոֆիլմում նկարահանումով: