Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Նաիրա Զոհրաբյանի նախագծին (տեսանյութ)

Քաղաքականություն
karavar-1

Այսօր Կառավարության նիստում  բացասական եզրակացություն տրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի նախագծին, որտեղ առաջարկվում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենս­գրքի 69-րդ հոդ­վա­ծում կատարել փոփոխություն, ըստ որի՝ մինչև դատա­վճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշ­վակցվի ազատազրկման, կար­գա­պա­հական գումարտակում պահելու ձևով նշա­նա­կված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նույնպիսի առաջարկ ներկայացրել էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը ևս մերժվեց: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանցավորության մակարդակի առումով որոշակի խնդիրներ կան, և պետք է դրանց մակարդակը իջեցվի: Նշեց, որ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից ձերբակալվում են նույնատիպ հանցանք կատարելու համար։ «Ընդհանրապես, ես կարծում եմ՝ այս ոլորտում համահարթեցնող տրամաբանությամբ գործողություն պետք է չարվի, սրա փոխարեն այն խնդիրը, որը մենք անում ենք համաներումների միջոցով, մենք պետք է լուծենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմն ի վերջո գործարկելու միջոցով»,- ասաց նա: