Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻՄ ընտրություններին ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով

Պաշտոնական
qnn

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` փետրվարի 17-ին  ՀՀ 24 համայնքներում  սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված` ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով: ՏԻՄ ընտրությունների օրը մարզային վարչությունների աշխատանքները կհամակարգի ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր  վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունը: Առերևույթ ընտրական խախտում պարունակող նյութերը քննության առարկա կդարձվեն  Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում՝ ընտրական հանցագործությունների քննության մեջ մասնագիտացած քննիչների կողմից: Նշենք, որ 2019 թվականի փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում կայանալու են համայնքի ղեկավարի, իսկ 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին