Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. ԲԱՏԷ - «Արսենալ». խաղ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1arsenal-1-4

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիր փուլի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, Բորիսով քաղաքի մարզադաշտում կհանդիպի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: Թիմերն արդեն հրապարակել են հայտերը: «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեր հավաքականի ավագին ընդգրկել է մեկնարկային կազմում: Նշենք, որ անցած մրցաշրջանում թիմերն իրար հետ հանդիպել էին Եվրոպայի լիգայի խմբային փուլում: Այն ժամանակ «Արսենալը» երկու խաղերի արդյունքներով ջախջախել էր բելառուսական թիմին՝ 10:2: ԲԱՏԷ - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 21:55-ին: Հանդիպման ընթացքին հայ Ֆուտբոլասերները կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: