Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վայքի հիմնական դպրոցի տնօրենը խոշոր գումարներ է յուրացրել (տեսանյութ)

Պաշտոնական
գոռ

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների հետ՝ փետրվարի 4-ին ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվեց, որ Վայք քաղաքի հիմնական դպրոցի տնօրենը, որ պաշտոնավարում է 2013 թվականից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր որդուն հրամանագրել է որպես սոցիալական մանկավարժ, իսկ հարսին՝ որպես գնումների համակարգող։ Երկուսն էլ 2017 թվականի հունվարից 2018-ի դեկտեմբեր փաստացի աշխատանքի չեն հաճախել։ Պարզվել է նաև, որ նրանց անվամբ դուրս գրված երկուսուկես միլիոն դրամից ավելի աշխատավարձը յուրացրել է դպրոցի տնօրենը։ Պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։