Ինչո՞ւ չէին աշխատում Ավանի ավտոբուսները

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօրվա ավտոբուսային խնդրին։

Առավոտվա «ավտոբուսային» խնդրի մասին.

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին: Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում շուրջ 180 ավտոբուսով: Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչեւ մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը, մինջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի:

Երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայմանը զուգահեռ, «Երեւան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլգիական վերազինման եւ նոր աշխատակիցների ներգրավման առումով:

Ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, տնօրենի փոփոխությունը մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետեւանքով կվատթարանան նրանց աշխատանքային պայմանները: Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլեւ հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի եւ վարձատրության մասով:

Այնուհանդերձ, այսօր առավոտյան ընկերության մի քանի վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Ժամը 9.00-ի դրությամբ , սակայն, երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել է: