Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Շարապովան դուրս է եկել Ինդիան Ուելսի մրցաշարից

Սպորտ
a1sharapova-1402

Ինդիան Ուելսում անցկացվող թենիսի BNP Paribas Open մրցաշարի կրկնակի հաղթող Մարիա Շարապովան բաց կթողնի այս տարվա մրցումները, որը մեկնարկելու է մարտի 4-ին: Ինչպես նշում է կանանց թենիսի միության պաշտոնական կայքը, ռուսաստանցի թենիսիստուհին մրցաշարից դուրս է մնացել ուսի վնասվածքի պատճառով: Հենց նույն խնդրի պատճառով Մարիա Շարապովան ժամանակից շուտ ավարտել էր Սանկտ Պետերբուրգում կայացած կանանց խոշոր մրցաշարը: Այնուամենայնիվ, հանրահայտ թենիսիստուհին բավական հաջող էր հանդես եկել Ավստրալիայի այս տարվա բաց առաջնությունում եւ հասել էր մինչեւ 4-րդ փուլ, պայքարից դուրս բերելով գործող չեմպիոն Կարոլին Վոզնյացկուն: Սակայն, այդ առաջնության ընթացքում կայացած մամուլի ասուլիսում Մարիա Շարապովան նշել էր, որ մշտապես պայքարում է ուսի ցավի դեմ, որն ավելի քան մեկ տարի անհանգստացնում է իրեն: Ինդիան Ուելսի մրցաշարում Մարիա Շարապովայի տեղը հանդես կգա գերմանացի Մոնա Բարտելին: