A
A
Ցուցարարները հեռացել են՝ փետրվարի 15-ին Կառավարության ներկայացուցիչներին հանդիպելու պայմանով միայն (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 13-ի երեկոյան Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները դադարեցրել են գործարանը փակվելու դեմ բողոքի իրենց ակցիան՝ ուրբաթ՝ փետրվարի 15-ին, Կառավարության ներկայացուցիչներին հանդիպելու պայմանով միայն:
Ցուցարարները մտադիր էին միջպետական երկաթգիծը փակ պահել նաև գիշերը, սակայն անսալով Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի հորդորին՝ համաձայնել են ժամանակավոր դադարացնել բողոքի ակցիան:
Ժամը 20:20-ի դրությամբ երկաթգիծը բաց էր: