Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Բելառուսում

Սպորտ
sport-beglaryan-13.02..

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը այսօր պայմանագիր է կնքել Մինսկի «Լուչ» ակումբի հետ: Այդ մասին հայտնում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը: 25-ամյա դարպասապահի մինչ այդ հանդես էր գալիք լատվիական «Լիեպայայում», որի հետ կնքած պայմանագրի ժամկետն ավարտվել է անցած տարվա դեկտեմբերին: Արսեն Բեգլարյանը ծնվել է Կրասնոդարում եւ հանդիսանում է տեղի «Կուբան» թիմի սանը: Նա Հայաստանի հավաքականում հանդես է գալիս 2013թվականից եւ արդեն անցկացրել է 14 հանդիպում: