Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր արտահագուստ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ռենջերներին՝ CNF-ի ֆինանսավորմամբ

Տնտեսություն
renger2

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության բաժնի աշխատակիցները նոր արտահագուստ ունեն, որի ֆինանսավորումն, ի թիվս արգելոցի պահպանության համար նախատեսվող այլ աջակցության, իրականացնում է Կովկասի բնության հիմնադրամը /CNF/: CNF-ի միջոցներով ձեռք է բերել ամառային 110 և ձմեռային 55 հավաքածու, որի համար ծախսվել էր շուրջ 5,5 մլն.դրամ:  Տեղեկացնենք, որ Հայաստանում գործունեության 10 տարիների ընթացքում Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ ԲՆ ենթակայության տակ գտնվող մի շարք բնության հատուկ պահպանվող տարածքների համար 2010-2018 թթ. ձեռք է բերվել շուրջ 38,4 մլն. դրամ արժողությամբ արտահագուստ, որը ներառել է մոտ 540 ամառային և 450 ձմեռային հավաքածու: