Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չելսին» մտադիր է փոխել գլխավոր մարզչին, թեկնածուն հայտնի է

Սպորտ
a1zidan-13.02.

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությանը հանգիստ չի թողնում Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթիից» կրած 0:6 հաշվով վերջին պարտությունը: Ինչպես նշում է The San թերթը, լոնդոնյան ակումբն մտածում է նոր գլխավոր մարզիչ հրավիրելու մասին: Ըստ աղբյուրի, «ազնվականները» ցանկանում են հրավիրել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, որը անցած տարվա ամռանն անսպասելի հրաժարական էր տվել եւ մինչեւ օրս գտնվում է ազատ մարզչի կրգավիճակում: «Չելսիի» ղեկավարությունն ցանկանում է բանակցություններ սկսել ֆրանսիացի մասնագետի հետ, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիոն Սարին լիովին կորցրել է իր վստահությունը ակումբի նախագահ Ռոման Աբրամովիչի մոտ: Նշենք, որ լոնդոնյան ակումբը վերջին չորս խաղերում երեք պարտություն է կրել եւ առաջնության աղյուսակում 4-րդ տեղից նահանջել է 6-րդ հորիզոնական, ինչը չեմպիոնների լիգայի ուղեգիր չի տալիս: