Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր որոշ պաշտոնյաներ օրը սկսում և ավարտում են հեղափոխությունը հայհոյելով. Փաշինյանը՝ Վահագն Հովակիմյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-13

«Ճի՞շտ եմ հասկացել, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պետք է նախաձեռնեն պատգամավորները, այդ պատճառով չի ներառվել կառավարության ծրագրում»,- վարչապետին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Պատգամավորը հարց բարձրացրեց նաև կադրերի չարաշահումների մասին, որին վարչապետը պատասխանեց. «Ո՞րն է չարաշահման չափանիշը: Ավելի լա՞վ է, որ հին նամռոտած դեմքով մարդը նստած լինի, թե՞ ոչ ոք նստած չլինի: ՊԵԿ-ի 90 տոկոսը համալրվել է 15 տարվա ընթացքում, մենք մի ամսում կարողանալո՞ւ ենք համալրել: Էդ ընթացքում ո՞վ է եկամուտները հավաքելու»: Վարչապետի խոսքով՝ այսօր կան որոշ պաշտոնյաներ, որ օրը սկսում են հեղափոխությունը հայհոյելով և տուն գնալուց առաջ էլ մի հատ հայհոյում են, նոր են տուն գնում: