Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ԻԻՀ դեսպանի հետ

Քաղաքականություն
hyd-arf-dashnak

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 12-ին հյուրընկալվել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են վերջերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։ Նշվել է, որ «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքը Դաշնակցության համար եղել եւ մնում է Հայաստանի հզորացման եւ Արցախի հարցի լուծման առանցքը եւ այս մեկնակետից են բխում կուսակցության հիմնական մոտեցումները: Հանդիպման ընթացքում հանգամանալի քննարկվել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ներկա վիճակի, զարգացման հնարավորությունների եւ հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարևորվել է պարբերական շփումների անհրաժեշտությունը։   Հ.Յ.Դ. Հանրային կապերի գրասենյակ