Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Սյունիքի փոխմարզպետներին

Պաշտոնական
nikol-2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Սյունիքի մարզպետի տեղակալներին պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հերմինե Համբարձումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման տեքստում: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հրամանագրով՝ պաշտոնից ազատվել է նաև մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գոռ Թադևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում: