Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը մրցունակության հետ կապված խնդիրներ ունի. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
5555555555555555

«Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր, ծրագրավորող Գևորգ Գորգիսյանի պնդմամբ՝ Հայաստանը մրցունակության հետ կապված  խնդիր ունի ԵԱՏՄ-ում: «ԵԱՏՄ մեր խոշոր գործընկերները ռեյտինգային քաղաքականությամբ հայկական շուկայից գրեթե դուրս են մղվում: Եվ մսամթերք, և՛ գյուղմթերք մինչև դեղորայք»,- շեշտում է ծրագրավորողը: Գորգիսյանը նշեց, որ գազի գնի բարձրացման հետևանքով ապրանքների ինքնարժեքն է բարձրանում, իսկ մյուս կողմից բեռնափոխադրումների խնդիրներն են: Գորգիսյանը մեջբերում արեց «Ւմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի հարցազրույցից մի հատված՝ «Քանի դեռ դատական համակարգը չի գտնվում անհրաժեշտ մակարդակի վրա, վարչապետը պետք է ունենա լծակներ վերահսկելու դատարանները» և հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Սա դիտարկո՞ւմ եք որպես պատճառներից մեկը ԱԱԾ-ն Ազգային ժողովին հաշվետու չդարձնելու համար»: Փաշինյանը նշեց, որ չի հանդիպել դատական համակարգի վերաբերյալ այդպիսի հայտարարության և դիտարկեց որպես լրագրողի կամ պատգամավորի կողմից թույլ տրված վրիպակ:  Վարչապետը կիսում է գազի հետ կապված Գևորգ Գորսիյանի մտահոգությունը և նշում, որ վերջերս ստորագրվել է միասնական էներգետիկ շուկային վերաբերող համաձայնություն, որում կան որոշ կետեր, որոնք դեռևս համաձայնեցված չեն: Իսկ այդ կետերը հիմնականում վերաբերում են գազի գնագոյացման խնդրին: Դեղորայքի վերաբերյալ Փաշինյանն ասաց, որ պետք է ներկրման շուկաներ ստեղծել, որը կբերի դեղերի շուկայում գների որոշակի  անկման: Իսկ դեղագործության հետ կապված նշեց, որ կա 2 խոշոր ծրագիր՝ մեկը՝ 20 միլիոն, մյուսը՝ 50 միլիոն դոլարի, որոնք քննարկվում են ներդրողների հետ: «Մեր մսամթերքի արտադրությունը պետք է միտված լինի արտահանմանը: Որովհետև եթե էդպես չլինի, դրսից ուրիշ արտահանողներ չգան մեր արտադրողներին սնանկացնեն, մեր մի խումբ արտադրողներ մեկ ուրիշ խումբ արտադրողների կսնանկացնեն, դրանով արդյունքը չի փոխվի» ,- նշում է վարչապետը: