Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարկային բարեփոխումը» հարված է փոքր բիզնեսին. գործարար (տեսանյութ)

Հասարակություն
gurgen-nkar

Կառավարությունը նախաձեռնել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Այն նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 30-ը դրված էր Իրավական ակտերի  նախագծերի հրապարակման կայքում հանրային քննարկման, սակայն քաղաքական պրոցեսների՝ արտարհերթ խորհրդարանական ընտրությունների պատճառով այն կառավարություն կներկայացվի մոտ ժամանակներս: Ըստ նոր Հարկային օրենսգրքի՝ Երևանում և մարզերում արտոնություն է տրվելու միկրոբիզնեսին: Եթե բիզնեսի շրջանառությունը չի հատում 24 մլն դրամի շեմը, ապա բիզնես ունեցողները կազատվեն բոլոր տեսակի հարկերից:  Գուրգեն Մելիքյանը զբաղվում է փոքր բիզնեսով, նա  «ՄԳ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ»  հաշվապահական գրասենյակի տնօրենն է: Նրա համար առնվազն անհասկանալի է, թե ինչո՞ւ չեն արտոնությունները տարածվում նաև այլ տեսակի բիզնեսի վրա: «Բացի նրանից, որ չեմ օգտվում այդ արտոնությունից, այլև  բերում են ընդհանուր հարկման դաշտ, այսինքն մինչ այս ես վճարում էի 5 %  շրջանառության հարկ, իսկ այժմ  30 %, դա հարված է  փոքր բիզնեսին»: Մելիքյանը վստահեցնում է՝ եթե իրենց հարկը բարձրանալու է, ապա ընկերությունն էլ ստիպված պետք է ծառայությունների  արժեքը բարձրացնի: «Ես էլ պետք է իմ ծառայությունների արժեքը թանկացնեմ, որովհետև իմ շրջանառությունը փոքր է, և աշխատողներին աշխատավարձ եմ տալիս: Այսօր փոքր բիզնեսը  անտառում մենակ է մնացել, չկա իրենց ուղղորդող մարմին»: Հարկային օրենսգրքում փոփոխություններ  լինելու պարագայում, ընկերության տնօրենը կարծում է, որ  փոքր բիզնեսը վնաս  է կրելու:  Իսկ տնտեսվարող Գարեգին Դանիելյանը, որն ունի հացաբուլկեղենի արտադրություն և խանութ, նշում է, որ սպասելիքներ ունեին կառավարությունից, բայց այն չարդացվեցին: Տնտեսվարողը վստահեցնում է՝ չի խուսափում հարկ վճարելուց, բայց այն պետք է համապատասխան լինի շուկայում ձևավորված եկամտաբարությանը: Գարեգին Դանիելյանը կարծում է, որ պետք է ոլորտում ուսումնասիրություններ լինեն, նոր օրենքները կյանքի կոչվեն:  Ըստ նրա՝ միայն միկրոբիզնես ունեցողներին հարկերից  ազատելը բավարար չէ: Կարծում է, որ փոփոխություններ պետք է լիներ նաև գերփոքր և փոքր բիզնես ունեցողների համար: Փոքր բիզնեսի համար շրջանառության և եկամտային հարկերի չափերի փոփոխություն չի եղել: Ըստ նոր Հարկային օրենսգրքի՝ շրջանառության հարկի շեմը մնում է անփոփոոխ՝ 115 մլն դրամ: «Առաջարկում ենք, որ հարկային մարմինները, Տնտեսական մրցակցության պաշտպանության  կոմիտեն և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը քննարկումներ կամզակերպի, լսեն փոքր բիզնեսի ներկայացուցիչների առաջարկությունները,  համարժեք փոփոխություններ կատարվեն, որպեսզի փոքր բիզնեսին օժանդակություն տրվի»:  Մանրամասն՝ տեսանյութում: