Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լողավազանի փոխարեն՝ աղբանոց Երեւանի կենտրոնում (տեսանյութ)

Սպորտ Հասարակություն
sport-dinamo-1

Եթե դուք  90-ականներից հետո  Երեւանում չեք  եղել, ու այցելելով, որոշել եք   շրջել ձեր սիրելի վայրերով, ասենք՝  գնալ ծանոթ լողավազան, ապա խորհուրդ կտանք  մի քիչ մտածել, քանի որ կարող եք հիասթափվել։ Չարենցի 70 հասցեում նախկինում  գործում էին «Դինամո» մարզական ընկերության լողավազանը եւ հրաձգարանը: Այսօր այդ տարածքում գտնվում են նույն մարզակառույցները, սակայն՝ ավերակների տեսքով: Անտարբերության ու անուշադրության մատնված կառույցը  վերածվել է աղբանոցի: Մի քանի անգամ  կազմել  են վերակառուցման հատակագիծ, փորձելկառուցել այն, բայց՝ ապարդյուն: Ի դեպ, հարեւանությամբ գտնվող «Հանրապետական» մարզադաշտը ՀՖՖ-ի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանի եւ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով վերակառուցվել է եւ 2000 թվականին շահագործման հանձնվել: «Ա1+»-ը փորձեց պարզաբանում ստանալ «Դինամո» մարզական ընկերության փոխնախագահ Արմեն Մկրտչյանից , սակայն նա այդպես է չցանկացավ խոսել այդ թեմայով։ Լողավազանը կառուցվել է 1950-ական թվականներին, իսկ 1970-ին նորոգվել էր: 1984թ ԽՍՀՄ կենտկոմը մոտ 4 մլն ռուբլի էր փոխանցել մարզահամալիրը նորոգելու համար, սակայն աշխատանքներն անավարտ էին մնացել, քանի որ Սպիտակի երկրաշարժից հետո  ողջ գումարն ուղղվել էր աղետի գոտի: Հավելենք, որ «Դինամո» լողավազանում է սկսել իր փառավոր ուղին ջրացատկորդուհի Սիրվարդ Էմիրզյանը, իսկ տեղի բազայի վրա հիմնված Երեւանի «Դինամո» ջրագնդակի թիմը 11 տարի շարունակ մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին: