Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծրագրում պարտադիր պետք է փոփոխություններ արվեն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
carukyan-1

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կրկին հիշեցնում է՝ իրենք աջակցել են հեղափոխությանը, փոփոխությունների կողմնակից են եղել։ «Այսօր մեր երկրին անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն, դրա համար անհրաժեշտ է ժամկետ և գումար, տնտեսական աճի համար ամհրաժեշտ է գումար դրվի»։ «Բարգավաճ Հայաստանը» կառավարության ծրագրի այս բովանդակությանը համամիտ չէ։ Խմբակցությունում կարծում են, որ ծրագրում պետք է փոփոխություններ լինեն։ «Տնտեսական հեղափոխության համար հարկավոր է գումարի աղբյուր, ժամկետ, գրած է 2019-2023։ ես կարող եմ գրել-ստորագրել, որ առանց գումար ներդնելու, որ կառավարությունը պետք է գումար ներդնի ոլորտներում, համապատասխան 1-ին , 2-րդ, 3-րդ կվարտալ ինչքան պետք է դրվի,և ինչ ռիսկային հարցեր կան, ոչ մի ռիսկայնություն չկա, ոչ մի թվեր չկան, ոչ մի աճի տոկոս չկա։ Այսօր ժողովուրդը ապրում է, սպասում է, ժողովուրդը անմնացորդ հավատարիմ է, մենք համոզված ենք, որ պարոն Փաշինյանը ուզում է լավ բան անել, բայց այդ մարդուն հարկավոր է աջակցել, ներկայացնել խնդիրները»։ Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց՝ հարցեր կուղղեն կառավարությանը, ծրագրում պարտադիր պետք է փոփոխություններ լինեն։