Ես ոչ միայն «Իմ քայլի» օգտին քվեարկածների վարչապետն եմ. Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը (տեսանյութ)

ԱԺ նիստի օրակարգում ՀՀ կառավարության ծրագիրն է։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծրագիրը համապատասխանում է կառավարության հայեցակարգին։ Ծրագիրը որոշ քննադատության է արժանացել այն տեսանկյունից, որ քիչ են կոնկրետ թվերը։ Փախվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ, ի պատասխան, ընդգծել է,  որ ծրագրին կհաջորդեն ոլորտային ծրագրեր,որոնցում ներառված կլինեն կոնկրետ թվեր։  

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ծրագիրն ԱԺ-ում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ ծրագրին անցնելը՝ նա ընդգծեց, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները առաջինն էին Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ, որի արդյունքները չեն վիճարկվել։ Ըստ վարչապետի՝ ընտրությունը նաև միջազգային հանրության միանշանակ դրական գնահատականին են արժանացել։

«Ունենք բացառիկ բարձր լեգիտիմությամբ խորհրդարան և բացառիկ բարձր լեգիտիմությամբ կառավարություն»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքը ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի, այլև՝ ուրիշ քաղաքական ուժերի օգտին քվեարկած և ընտրություններին չմասնակցած քաղաքացիների վարչապետն է։

«Երկրի տնտեսության զարգացման հեռանկարն արտահանումն է։ Մենք այստեղ ունենք, ըստ էության, անսահմանափակ հնարավորություններ, քանի որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, մյուս կողմից Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրեր ունի մի շարք երկրների, ինչպես օրինակ՝ Իրանի և Վիետնամի հետ: Այս կարգի պայմանագրերի աշխարհագրությունն առաջիկայում կընդլայնվի: Հայաստանն օգտվում է Արևմտյան մի շարք երկրների հետ արտոնյալ GSP և GSP+ համակարգերից: Այնպես որ արտահանման չօգտագործված ներուժը հսկայական է»,- ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանի պնդմամբ. «Տնտեսության մրցունակության առումով չափազանց կարևոր է վարկերի հասանելիությունը: Նկատի ունեմ տոկոսադրույքների շարունակական նվազումը և ֆինանսական կայունությունը: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ Հայաստանի կենտրոնական բանկը կկարողական արդյունավետ կերպով կառավարել այս խնդիրը»։ 

RA National Assembly session took place

RA National Assembly session took place

RA National Assembly session took place