Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրեմմի մրցանակաբաշխության քաղաքական բնույթը (տեսանյութ)

Հասարակություն
024eeb42-d058-4005-bc17-5afa727d189a_tv_w800_h450

Գրեմմի 61-րդ մրցանակաբաշխությունը կարծես ամբողջապես նվիրված լիներ կանանց:
Լոս Անջելեսում անցավ Գրեմմի 61-րդ մրցանակաբաշխությունը, որը մեկնարկեց նախկին Առաջին տիկին Միշել Օբամայի անսպասելի հայտնությամբ բեմում, ով ընդգծեց , որ երաժշտությունը մշտապես օգնել է իրեն ինքնաարտահայտվել և կարևոր տեղ զբաղեցրել իր կյանքում: Մրցանակակիրների շարքում էր երգչուհի Քեյսի Մոսգրեյվսին, ում Golden Hour երաժշտական ալբոմը ստացավ տարվա լավագույն ալբոմ մրցանակը: Իր հերթին Քարդի Բի երգչուհին արցունքներն աչքերին ընդունեց մրցանակը տարվա լավագույն ռեփ ոճի ալբոմի համար: Այն կոչվում է Invasion of Privacy:Առաջին անգամ այս մրցանակը բաժին է հասնում կին կատարողի: Լավագույն փոփ ոճի երգ է ճանաչվել Լեդի Գագայի Where Do You Think You're Goin' գործը: Վերջինս մրցանակ ստացավ նաև լավագույն փոփ երաժշտության դուետի համար Բրեդլի Քուփերի հետ: Բլուզային ոճի և լավագույն ռիթմի համար մրցանակը բաժին հասավ H.E.Rբեմական անունը կրող Գաբրիելա Վիլսոնին:  Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ այլ աստղեր: Մրցանակաբաշխությունն ընդգծված կարևորում էր կանանց դերը հասարակությունում, որով որոշակի քաղաքական բնույթ փոխանցեց երեկոյին: