«Կառավարության ծրագիրը ո՛չ թերագնահատել է պետք, ո՛չ էլ գերագնահատել» (տեսանյութ)

«Կառավարության ծրագիրը ո՛չ թերագնահատել է պետք, ո՛չ էլ գերագնահատել»,- կարծում է Տնտեսական հանձնաժողովի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Համաձայն է՝ կառավարության ծրագրում թվերը քիչ են, բայց այն իրատեսական է:

«Ես կնախընտրեի, որ թվային թիրախները շատ լինեն, բայց  եղած թիրախները առանցքային են: Օրինակ՝ համախառն ներքին արդյունքի տարեկան աճը՝ 5 % ամենկարևոր ուղենիշային ցուցանիշներից է, այդտեղ կա ներդրումների  կշիռը, որը նույնպես կարևոր ցուցանիշ է»:

Թե արդյո՞ք կառավարության ծրագիրը տնտեսական  հեղափոխությանը կնպաստի, Բաբկեն Թունյանը շեշտեց.

«Եթե մենք տնտեսական հեղափոխություն ասելով հասկանում ենք նոր որակի տնտեսություն, նոր որակի  տնտեսական կառուցվածք, ապա այս ծրագիրը ամբողջությամբ հնարավորություն տալիս է, որ այդ ամեն ինչին մենք հասնենք»:

 Մանրամասն՝ տեսանյութում: