Վարդենիսում ճանապարհ են փակել. պահանջում են Գեղարքունիքի մարզպետի հրաժարականը (տեսանյութ)

«Այսօր առավոտից Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Գևորգ Սիմոնյանը իր կողմնակիցներից հետ փակել է Վարդենիս-Երևան, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը՝ պահանջելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը։ Գնացինք Վարդենիս տեղում իրավիճակը հասկանալու, ելքեր փնտրելու համար»,- իր ֆբ-յան էջում գրել է ԱԺ պատգամավոր  Թագուհի Թովմասյանը։