Ֆերդինանդ Կարապետյանը Փարիզում հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Հայաստանի ձյուդոյիստներին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած ձյուդոյի խոշորագույն մրցաշարում՝ Grand Slam Paris 2019-ում:

2018թ Եվրոպայի գործող չեմպիոն, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, սկզբում մաքուր հաղթանակներ տարավ ադրբեջանցի Ռուֆատ Մամադովի, ճապոնացի Արատա Տացուկավայի, ղազախ Ակիլբեկ Սերիկի նկատմամբ եւ մտավ քառորդ եզրափակիչ: Այստեղ նա հանդիպեց նախորդ խաղարկության հաղթող, Կոսովոյի պատվիրակ Ակիլ Գյակովի հետ եւ պարտություն կրեց: Սփոփիչ մրցամարտում Ֆերդինանտ Կարապետյանը զիջեց վրացի Լաշա Շավդաթուաշվիլուն: Մեր ձյուդոյիստը չնայած դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից, սակայն վաստակեց եւս վարկանիշային 260 միավոր:

90 կգ քաշային կարգում հանդես եկած Արսեն Խանջյանն անհաջողության մատնվեց հենց առաջին փուլում՝ զիջելով իտալացի Նիկոլաս Մունգային:

Հաջորդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի ձյուդոյիստները, կլինի  Դյուսելդորֆում անցկացվող Մեծ Սաղավարտը, որը կկայանա փետրվարի 22-24-ը: