Ընտրվեցին հանձնաժողովների նախագահների տեղակալներ

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Վերջինս կարևորեց,որ հեղափոխական տնտեսություն ունենալու համար առաջնահերթ է կոռուպցիայի չլինելը. «Կոռուպցիան գլխատված է, սա ամենակարևոր դրսևորումն է տնտեսական հեղափոխության համար»։

<p class="_aok" style="outline: none; font-family: inherit;" tabindex="0" aria-label="Հովիկ Աղազարյանը անհրաժեշտ է համարում , որպեսզի հանձնաժողովը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի, որպեսզի քաղաքացիները վարկային կազմակեպությունների զոհը չդառնան։ Ըստ նրա՝ շատ քաղաքացիներ խիստ անհրաժեշտ պահերին վարկեր են վերցնում և խաբվում են նրանց կողմից։ <>։”>Հովիկ Աղազարյանը անհրաժեշտ է համարում , որ հանձնաժողովը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի, որպեսզի քաղաքացիները վարկային կազմակեպությունների զոհը չդառնան։ Ըստ նրա՝ շատ քաղաքացիներ խիստ անհրաժեշտ պահերին վարկեր են վերցնում և խաբվում են նրանց կողմից։ «Ես պետք է առաջարկեմ, որ հետագայում մեր հանձնաժողովը սա քննարկման առարկա դարձնի, որպեսզի մենք հայտնաբերենք նման դեպքերը և մեր քաղաքացիներին ազատենք այդ ստրկությունից»։

 
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովը միաձայն հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանին։

«Մենք պատրաստվում ենք սերտ կապեր ունենալ գործադիրի հետ, կհանդիպենք դեսպաններին, կծանոթանանք այն տեղեկատվությանը, որը մեզ շատ օգտակար կլինի։ Ես տեսնում եմ բավականին ուժեղ կազմ»,-ասաց նա։