Այսօր Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է. ուղերձ

2016 թվականից փետրվարի 11-ը ՄԱԿ-ի կողմից նշվում է, որպես   Գիտության մեջ  կանանց և աղջիկների միջազգային օր։

Այս կապակցությամն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել. այն կարող եք կարդալ ստորև.

 

Գիտության, տեխնիկայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտի հմտությունները նորարարության և ԿԶՆ–ների իրականացմանը հասնելու շարժիչ ուժն են:

Կանայք և աղջիկները կենսական նշանակություն ունեն այս բոլոր ոլորտներում: Այդուհանդերձ, նրանց թիվը դրանցում ցավալիորեն անբավարար է:

 Գենդերային կարծրատիպերը, տեսանելի օրինակների պակասը և չխրախուսող կամնույնիսկ ճնշող քաղաքականությունները և միջավայրերը կարող են հետ պահել նրանց՝ այս ոլորտներում կարիերա ստեղծելուց:

Աշխարհը չի կարող թույլ տալ իրեն զրկված լինել մեր բնակչության կեսի ներդրումից: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի հաղթահարենք այս խոչընդոտները:

Մենք պետք է պայքարենք աղջիկների ունակությունների վերաբերյալ սխալ պատկերացումների դեմ:

Մենք պետք է նպաստենք կանանց և աղջիկների սովորելու հնարավորություններին, հատկապես գյուղական վայրերում:
 
Եվ մենք պետք է ավելին անենք ու փոխենք աշխատավայրերի մշակույթը, որպեսզի այն աղջիկները, ովքեր երազում են գիտնական, ճարտարագետ կամ մաթեմատիկոս դառնալ, կարողանան գոհացուցիչ կարիերա ստեղծել այս ոլորտներում:

Եկեք համոզվենք, որ ամենուրեք յուրաքանչյուր աղջիկ հնարավորություն ունենա իրականացնելու իր երազանքները, հասնի իր ներուժի իրականացմանը և նպաստի հանուն բոլորի կայուն ապագայի: