Այս տարի Հայաստանը «Պրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսին ավելի մեծ մասշտաբով է մասնակցում (տեսանյութ)

Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան 32 ընկերություններ փետրվարի 11-15-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում են «Պրոդէքսպո» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին։ Անցած տարի նույն էքսպոյից հայաստանյան 21 արտադրողներ վերադարձել են 5.7 միլիարդ դրամի արտահանման պայմանագրերով։

Մեր արտադրողները միջազգային խոշոր գնորդներին ու դիստրիբյուտորներին կներկայացնեն կիսապատրաստվածքներ, մրգային, բանջարեղենային, ձկնային ու մսային պահածոներ, ջեմեր, մրգային օղիներ, բրենդի, լիկյոր, ջին, գինի, կաթնամթերք, պանիր, չրեր, շոկոլադ, գարեջուր, սուրճ, թեյ, մակարոնեղեն, հալած յուղ և այլն:

«Հաշվի առնելով ցուցահանդեսին մասնակցության արդյունքներն ու արտադրողների հետաքրքրությունը, Բիզնես Արմենիան այս տարի մեծացրել է միջազգային ցուցահանդեսին մասնակցության մասշաբները. 21-ի փոխարեն իր արտադրանքը ներկայացնում է 32 արտադրող, իսկ միասնական տաղավարը 181 քմ-ի փոխարեն զբաղեցնում է 207 քմ տարածք»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության խմբի ղեկավար Մարկուս Ազադյանը։

Հանրային կապերի թիմ