Ուղիղ միացում «Հենարան» ակումբից (տեսանյութ)

Փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը եւ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:

ԹԵՄԱ՝  հեղափոխությունը եւ արդարադատությունը. իրողություններ եւ սպասելիքներ:  

Փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվեն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ 

ԹԵՄԱ՝  հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում առաջացող թափուր տեղի համալրման խնդիրները։ 

Փետրվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը:

ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը. տնտեսական ոլորտում սպասվող զարգացումները: