Ուղիղ. «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի». Ագուերոն ընդդեմ Իգուաինի

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր կկայանա մրցաշրջանի կենտրոնական խաղերից մեկը:

Երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 26-րդ տուրի շրջանակում կհյուրընկալի Լոնդոնի «Չելսիին»: Տանտերերը պայքարում են չեմպիոնի կոչման, իսկ հյուրերը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գոտի մտնելու համար: Հանդիպումը հետաքրքիր է նաեւ նրանով, որ իրար դեմ են խաղալու արգենտինացի երկու հանրահայտ հարձակվողներ՝ Սերխիո Ագուերոն ու Գոնսալո Իգուաինը:

«Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» սկզբունքային հանդիպումը կկայանա Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում, Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին: Անգլիական ֆուտբոլի սիրահարներն խաղը կարող են դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: