Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիացի երկրպագուները օձերով են դիմավորել մրցակցի մարզչին (տեսանյութ)

Սպորտ
a1marco-silva-1

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի «Ուոտֆորդ» - «Էվերտոն» խաղին զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել: Երբ մարզադաշտում հայտնվել է հյուրերի գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան, տանտերերի երկրպագուները սկսել են խաղալիք օձեր ցուցադրել: Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, ֆուտբոլասերներն այդպիսով  արտահայտել են իրենց հակակրանքը պորտուգալացի մասնագետի նկատմամբ, որը նախկինում եղել է «Ուոտֆորդի» գլխավոր մարզիչը, սակայն 2018թ հունվարին լքել է թիմը, երբ առաջարկ է ստացել լիվերպուլյան ակումբից: