Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» հաղթեց, Մխիթարյանը փոխարինվեց

Սպորտ
a1miki-9.02.

Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»: Առաջին խաղակեսում աչքի ընկան հյուրերի ֆուտբոլիստներ Իվոբին ու Լյակազետը: Տանտերերը միակ պատասխան գոլը խփեցին 90+3-րդ րոպեին, Կոլաշինացի ինքնագոլից հետո: Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց մեկնարկային կազմում, սակայն 76-րդ րոպեին նրան փոխարինեց թիմի նորեկ Դենիս Սուարեսը: Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 50 միավոր եւ հավասարվեց 5-րդ տեղում գտնվող Լոնդոնի «Չելսիին», որը, սակայն, դեռ մեկ խաղ ունի անցկացնելու: Արսենալցիները շարունակում են հետապնդել իրենցից առջեւում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդին», որն այսօր հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին» եւ իր միավորների քանակը հասցրեց 51-ի: