Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյանը ընդունել է աշխատանքի առաջարկը (տեսանյութ)

Քաղաքականություն
ashotyan

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը կաշխատի  որպես «ԼՈՒՅՍ» հիմնադրամի արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող: «Այս տեղեկությունները ճիշտ են: Ուզում եմ շեշտել, որ, բնականաբար, շարունակելու եմ նաև իմ ակտիվ քաղաքական գործունեությունը որպես ՀՀԿ փոխնախագահ:

Այսքանով նաև վերջ դնենք այն խոսակցություններին, թե իբր ես մեկնում եմ արտասահման աշխատանքի: Ես մեկնելու տեղեր ունեմ, բայց գնացողը չեմ »,- տեղեկացրել է Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով մամուլի հրապարակումները։