Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ունայ Էմերին նշել է, թե որ դեպքում «Արսենալը» տեղ կզբաղեցնի առաջին քառյակում

Սպորտ
a1emeri

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նշել է, թե որ դեպքում թիմը կկարողանա տեղ զբաղեցնել Անգլիայի առաջնության առաջին քառյակում, որը չեմպիոնների լիգայի ուղեգիր է ապահովում:   «Մենք շատ լավ ենք խաղում տանը, իսկ ահա հյուրընկալվելիս դա չի ստացվում: Դրանում առաջին հերթին մեղավորը մենք ենք: Հատկապես պետք է ուժեղացնել պաշտպանության խաղը: «Հադերսֆիլիդի» հետ արտագնա խաղում մենք հաղթելու լավ հնարավորություն ունենք, բայց դա հեշտ չի տրվի մեզ: Առաջին քառյակ մտնելու համար մեզ պետք է հաղթանակներ տանել նաեւ դրսում», - ասել է իսպանացի մասնագետը: Անգլիական լրատվամիջոցները հիշեցնում են, որ «Արսենալը» հյուրընկալվելիս վերջին անգամ հաղթանակ է տարել անցած տարվա նոյեմբերին, «Բորնմութի» նկատմամբ: Դրանից հետո թիմը 4 անգամ պարտվել է, երկու խաղ ոչ-ոքի ավարտել: Ավելին, «Արսենալը» Պրեմիեր լիգայի թիմերից միակն է, որը ընթացիկ մրցաշրջանում արտագնա խաղերում չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը: Փետրվարի 9-ին Ունայ Էմերիի սաները մրցակցի հարկի տակ հանդիպելու են «Հադերսֆիլդի» հետ, որը ընթանում է 18-րդ տեղում: Լոնդոնցիներն այժմ զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը եւ չեմպիոնների լիգայի գոտուց հետ են մնում 3 միավորով: