Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը՝ Բրազիլիայի շախմատի փոխչեմպիոն (տեսանյութ)

Սպորտ
a1chess-brazilia-1

Բրազիլիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը չկարողացավ երրորդ անգամ նվաճել այդ երկրի չեմպիոնի կոչումը: Այս գիշեր կայացած եզրափակիչ փուլի 4-րդ դասական մրցախաղում մեր հայրենակիցը սպիտակներով անսպասելի զիջեց իր մրցակցին՝ միջազգային վարպետ Ռոբերտո Մոլինային: Այդպիսով, մրցամարտի հաշիվը հավասարվեց՝ 2:2: Հաղթողին որոշելու համար նշանակվեց թայ-բրեյք, որը 1,5:0,5 հաշվով հաղթեց Ռոբերտո Մոլինան, որն հռչակվեց Բրազիլիայի 85-րդ չեմպիոն: Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը զբաղեցրեց 2-րդ տեղը եւ բավարարվեց արծաթե մեդալով: Հիշեցնենք, որ նա Բրազիլիայի չեմպիոնն է դարձել 2012 եւ 2015 թավականներին: