Գեւորգ Հարությունյանը՝ Ֆաջրի գավաթի խաղարկության առաջատարների խմբում

Իրանում շարունակվող շախմատի Ֆաջրի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից Գեւորգ Հարությունյանը 3-րդ անընդմեջ հաթանակը տարավ, վաստակեց 3,5 միավոր եւ միացավ մրցաշարի առաջատարների խմբին:

Հաղթանակ տարավ նաեւ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանն այս անգամ հաշտություն կնքեց: Նրանք վաստակած 3-ական միավորով բաժանում են 9-26-րդ տեղերը:

Այսօր տեղի կունենա երկու տուր: Առավոտյան նախատեսված 5-րդ տուրում Գեւորգ Հարությունյանը սպիտակներով կհանդիպի իրանցի Էհշան Ղաեմի հետ: Սամվել Տեր-Սահակյանին մրցակից է բաժին հասել իրանցի Ամիռեզա Աղա Պուրը, իսկ Կարեն Գրիգորյանը կմրցի վրացի Բաչանա Մորչիաշվիլու հետ: