Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը գնո՞ւմ էր նոր ապրիլյան պատերազմի (տեսանյութ)

Քաղաքականություն
36f62f60120887f079408dfce6cea9f0

   «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի համար անհասկանալի է  հայտարարությունը, որ Հայաստանի ղեկավարությունը հանրությանը պատրաստում է  խաղաղության. «Կուզենամ, որ Հայաստանի իշխանությունը հստակ ձևակերպի Արցախի խնդրի շուրջ տեղի ունեցող պրոցեսները, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի»: Սաֆարյանը վերջերս անընդհատ հնչող այն խոսակցությունները, թե Նիկոլ Փաշինյանը առաջ է տանում խաղաղության դիմաց տարածքներ  զիջելու թեզը, կապում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կառավարության ոչ հստակ ձևակերպման հետ: «Երբ որ նրանք ձևակերպեն այդ բանակցության շրջանակները, ո՛չ լեգենդներ կծնվեն, ո՛չ էլ կասկածներ: Այդ կուլիսային բանակցություններ, որոնք վարում էին նախկին իշխանությունները,  պիտի դադարեցվեն: Բանակցությունները պիտի լինեն թափանցիկ, ոչ միայն իմանանք, որ հանդիպել են երկու պետությունների ներկայացուցիչները, այլ իմանանք՝ ինչի մասին էին խոսում»: Երեկ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել էր 2016 թ.  հուլիսին Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Արցախի  քաղաքական ուժերի պատասխանատուների հանդիպմանը:  «Թե ինչ է քննարկվել ՀՀ նախկին նախագահի հետ և որոնք էին հետևանքները, կարծում եմ՝ ակնառու է. դրանից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թե՛ պաշտոնական Երևանի, և թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել»,- գրել էր նա։  Անդրադառնալով պարոն Ղուլյանի այս գրառմանը, «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը պնդում է՝ իր համար միայն մի բան է ակնհայտ: «Սերժ Սարգսյանը ճնշել, համոզել է տեղի ղեկավարներին, որպեսզի նրանք տարածքներ հանձնեն, և դա տեղի էր ունենալու մի նոր պայմանավորված պատերազմով, որի արդյունքով ոչ թե 100-ից ավել զոհեր էինք ունենալու, այլ հազարավոր զոհեր»:   Մանրամասն՝ տեսանյութում: