Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացել է ԲԴԽ նիստը

Պաշտոնական
BDX

2019 թվականի փետրվարի 7-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որտեղ Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, հրապարակեց դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները: Խորհուրդը բավարարեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունները՝ դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Արա Կուբանյանին հայտարարվեց խիստ նկատողություն, իսկ Ռուբեն Ափինյանին՝ նկատողություն: Որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և վերջնական են:                                   Բարձրագույն դատական խորհուրդը հիշյալ դատավորներին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու  վերաբերյալ հարցը քննության էր առել 2019 թվականի հունվարի 24-ի նիստում:    ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն